Պետռեգիստրի էլեկտրոնային համակարգին հնարավոր կլինի միանալ նաև բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ

Կառավարությունը վաղը կքննարկի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցների համակարգին միանալու նոր տարբերակների մասին հարցը։

Նախագածով կսահմանվի, որ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին հասանելիություն ունեցող աշխատակիցները համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Ակնկավում է, որ պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից օգտվելու ընթացքում էլեկտրոնային համակարգից օգտվելու և աշխատելու գործընթացը կդառնա առավել ապահով՝ բացառելով այլ անձանց կողմից համակարգին հասանելիություն ունեցող անձի աշխատանքային տիրույթից օգտվելու հավանականությունը:

ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին կամ տեղեկատվական համակարգին նույնականացման քարտերի միջոցով միանալու մասով ուժի մեջ է մտնում 2018 թվականի փետրվարի 1-ից, իսկ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով միանալու մասով՝ ապրիլի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել