Պուտինն իր թեկնածությունը պաշտոնապես գրանցելու փաստաթղթերը տարել է ԿԸՀ

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ի մարտի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններում իր թեկնածությունը պաշտոնապես գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին  գրում է ria.ru-ն:

Փաստաթղթերի ընդունման արարողակարգը 15 րոպե է տևել: Դրանք ստուգելու համար ԿԸՀ-ին 5 օր է պետք: Հանձնաժողովը 14 հարցում կուղարկի 12 կառույցի:

Նախօրեին Պուտինի ինքնաառաջադրման օգտին քվեարկել է 600-ից ավելի անդամ ունեցող նախաձեռնող խումբ, որին անդամկցել են քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ:

Պուտինը, լինելով անկուսակցական թեկնածու, պետք է ընտրողներից առնվազն 300.000 ստորագրություն հավաքեր, որպեսզի որպես թեկնածու պաշտոնապես գրանցվելու իրավունք ստանար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել