Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018-ի մարտի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններում իր թեկնածությունը պաշտոնապես գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին գրում է ria.ru-ն:
Փաստաթղթերի ընդունման արարողակարգը 15 րոպե է տևել: Դրանք ստուգելու համար ԿԸՀ-ին 5 օր է պետք: Հանձնաժողովը 14 հարցում կուղարկի 12 կառույցի:
Նախօրեին Պուտինի ինքնաառաջադրման օգտին քվեարկել է 600-ից ավելի անդամ ունեցող նախաձեռնող խումբ, որին անդամկցել են քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ:
Պուտինը, լինելով անկուսակցական թեկնածու, պետք է ընտրողներից առնվազն 300.000 ստորագրություն հավաքեր, որպեսզի որպես թեկնածու պաշտոնապես գրանցվելու իրավունք ստանար: