«Մի քիչ էլ դիմացեք այս ցրտերին, 🙂 քանի որ օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար բարձրանալու է 4-5 աստիճանով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: