Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով․ «Հիդրոմետ»

«Մի քիչ էլ դիմացեք այս ցրտերին, 🙂 քանի որ օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար բարձրանալու է 4-5 աստիճանով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայություն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -1.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել