Սարատովի թռչնակոմբինատ ԿՈՒՌՆԻԿՈՎ ՍՊԸ-ից տեղեկանում ենք, որ թռչնակոմբինատ պարզել է՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան լաբորատոր փորձարկումները կատարում է արդեն չեղարկված և ՄՄ ՏԿ 021/2011-ի ստանդարտների ցանկում բացակայող ԳՕՍՏ –երով, որն էլ առիթ է դարձել սխալ եզրակացություններ տալուն և հրապարակելուն: Ընկերությունը փորձանմուշներ է ուղարկել անկախ լաբորատորիա , որոնց արդյունքները բացարձակ մաքուր են: Ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ Սննդամթերքի Անվտանգության Պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին՝ տեղեկացնելով կատարվածի մասին: Կից ներկայացնում ենք հինգ փորձարկման մեթոդները սահմանող ԳՕՍՏ-երի ցանկը, որոնցից միայն մեկն է , որ առկա է ՄՄ ՏԿ 021/2011 ստանդարտների ցանկում: