Վանաձորում կազմակերպված միջոցառմանը ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին օրենսդրական նախագծերը ներկայացվել են Լոռու մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառումը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և արդարադատության նախարարության կողմից։
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը մասնավորապես ներկայացարել է «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Նշենք նաև, որ նման հանդիպում սպասվում է նաև դեկտեմբերի 1-ին, այս անգամ Գյումրիում։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/DSC03514-копия.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/DSC03526-копия.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/11/DSC03521-копия.jpg)