Ազդարարի ինստիտուտի մասին կառավարության երկու նախագծերի ներկայացում՝ ՀՀ մարզերում

Վանաձորում կազմակերպված միջոցառմանը ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին օրենսդրական նախագծերը ներկայացվել են  Լոռու մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Միջոցառումը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և արդարադատության նախարարության կողմից։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը մասնավորապես ներկայացարել է «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

Նշենք նաև, որ նման հանդիպում սպասվում է նաև դեկտեմբերի 1-ին, այս անգամ Գյումրիում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել