Վաչապետը՝ ջրի սակագնի բարձրացման մասին

Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Վեոլիա ջուր» ընկերության մանրածախ սակագների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու մասին հայտ է ներկայացրել:

Նրա խոսքով՝ հայտով ՓԲԸ-ն առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14,3 դրամով: Նշված հայտը գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության փուլում:

«Հայտի ուսումնասիրությունից հետո, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունն անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ վարձակալության պայմանագրի սահմաններում մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ գտնել»,– նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց սակագների փոփոխության պարագայում քսանօրյա ժամկետում աշխատել ՓԲԸ-ի հետ, քննարկումներ անցկացնել ՀԾԿՀ-ի և Ֆինանսների նախարարության հետ և որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել