Կհամաձայնեցվեն զինատեսակների ու դրանց փամփուշտների ապօրինի արտադրության մասին հարցերը

ԵՄ-ՀՀ գործընկերության համաձայնագրի շրջանակներում անդրադարձ է կատարվում փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի արտադրությունը և առևտուրին, ինչպես նաև դրանց հավելյալ կուտակման, կառավարման ցածր մակարդակի, ոչ պատշաճ ապահովված պաշարների և դրանց չվերահսկվող տարածման հարցերին, որոնք շարունակում են սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար:

Ըստ համաձայնագրի կողմերը համաձայնում են պահպանել և լիարժեքորեն կատարել ՓՏԶԹԶ-ների, այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի առևտրի հետ կապված իրենց համապատասխան պարտավորությունները՝ համաձայն այն առկա միջազգային համաձայնագրերի, որոնց կողմն են նրանք հանդիսանում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ինչպես նաև համաձայն այդ ոլորտում կիրառելի այլ միջազգային փաստաթղթերի շրջանակներում դրանց հանձնառությունների, ինչպես օրինակ՝ Բոլոր ոլորտներում ՓՏԶԹԶ-ների ապօրինի առևտրի կանխարգելմանը, դրա դեմ պայքարին և արմատախիլ անելուն ուղղված՝ ՄԱԿ-ի գործողությունների ծրագիրը:

Բացի այս պարտավորություն կա նաև ՓՏԶԹԶ-ների և դրանց փամփուշտների ապօրինի առևտրի և ավելորդ կուտակումների ոչնչացման հետ կապված իրենց ջանքերի շուրջ համակարգումը, փոխլրացումը և սերտ համագործակցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և, համապատասխան դեպքերում, ազգային մակարդակներով:

Ավելին, Կողմերը համաձայնում են համագործակցել սովորական զենքերի վերահսկման ոլորտում նույնպես: Խոսքը  վերաբերում է ռազմական տեխնոլոգիայի և սարքավորումների արտահանման վերահսկողությունը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանող՝ Խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի ընդհանուր դիրքորոշմանը և Հայաստանի Հանրապետության համապատասխան ներպետական օրենսդրությանը համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել