Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:31-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի շենքերից մեկի 2-րդ մուտքում օձի ձագ են բռնել (տարայի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սահնօձ տեսակի օձի ձագին տեղափոխել են անվտանգ տարածք: