Այսօրվանի օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է. «Այսօր կեսօրից հետո տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Տաքանում ենք»:
Նշենք, որ ըստ ԱԻՆ «Հիդրոմետի» օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով: