«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս. հենց այստեղ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են։ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ, այն ամենը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Այստեղից տպավորված են հեռանում անգամ անվանի տիեզերագնացներն ու աստղագետները` չմոռանալով պատին թողնել իրենց հիացմունքի խոսքերն ու ստորագրությունը։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների «Երազը»։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Խորհրդային միության Սիլիկոնյան հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում մեկիկ-մեկիկ հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, մեծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Կենցաղային իրեր, չափիչ սարքեր, «Կռունկ» մակնիշի կիթառների նմուշներ… բոլորն էլ՝ արտադրված Հայաստանում։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Այստեղ նաև հայ ականավոր գիտնականների, գյուտարարների դիմապատկերներն են։ Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Նախարար Վահան Մարտիրոսյանը թանգարանի այցելուների մատյանում գրառում կատարեց` խոստանալով մասնակցել նմուշների համալրմանը։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական  ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։ «Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում»,- ասում է Արամ Սալաթյանը։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները նախարարին պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչև ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ կիրառական գործածություն ունեն հայ ինժեներների մշակած լուծումները։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը նախարարին ներկայացրեց ինքնակառավարվող մեքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծումները:
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Սուրեն Էյրամջյանը նույնպես «Նեյշնլ Ինսթումենթս»-ի ինժեներներից է, նա ներկայացրեց իր կատարած աշխատանքները, նշելով, որ իրենց նախագծերի հաճախորդները ընկերություններ են աշխարհի տարբեր ծայրերից։
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Արտասահմանցի հաճախորդները գերակշռող են, սակայն երբեմն նախագծեր են իրականացնում նաև հայաստանյան շուկայի համար կամ գոնե փորձարկում արդեն պատրաստ արտադրանքները Հայաստանում։
«Olymp Enginеering» ընկերության տնօրեն Օրբել Սևոյանն, օրինակ, պատմել է, որ իրենց նախագծած և արտադրած տվյալների գրանցիչը օգտագործվելու է եղանակի կանխատեսումների համար և արդեն փորձարկվել է Հայաստանում:
«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց, և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է մեծ քայլ առաջ լինել։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել