Թույլտվություն՝ անգլերենով կրթությունը կազմակերպելու վերաբերյալ

Կառավարության հուլիսի 20-ի նիստի ժամանակ Կրոթւայն և գիտության նախարարության կողմից ներկայացվել է չզեկուցվող հարց՝ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին:

Նշվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական հաստատությանը տրված օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվության եռամյա ժամկետը նոր ուսումնական տարվա սկզբին ավարտվելու հետ կապված այն ևս երեք տարով երկարաձգելու հարցը օրենսդրությանը համապատասխան կարգավորելու, ինչպես նաև ընկերության փոփոխված անվանմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը  2013-2014 թվականների ընթացքում հավատարմագրվել է Միջազգագային բակալավրիատի (ՄԴ) բոլոր երեք կրթական (միջնակարգ) ծրագրերով:

2015-2016 ուստարում Ընկերության ՄԲ Դիպլոմային ծրագրի անդրանիկ շրջանավարտները (12 սան) հանձնել են ինչպես ՀՀ պետական ավարտական, այնպես էլ ՄԲ Դիպլոմային ծրագրի ավարտական քննությունները և ստացել են համապատասխանաբար ատեստատներ ու դիպլոմներ: Ընկերության շրջանավարտների ՄԲ դիպլոմների միջին գնահատականը կազմել է 33 միավոր ( 10 %-ով ավելի բարձր, քան ՄԲ համակարգում ընդգրկված 4655 դպրոցների միջին միավորը):

2016-2017 ուստարում ՄԲ Դիպլոմային ծրագիրն ավարտում են 6 սաներ, որոնք արդեն իսկ հանձնել են ավարտական քննությունները (արդյունքները ՄԲ կենտրոնական գրասենյակի կողմից կհրապարակվեն ս.թ. հուլիսի 5-ին):

Նշված երկու տարիների ՄԲ Դիպլոմային ծրագրի բոլոր 18 շրջանավարտներն էլ ընդունվել են արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից 5-ին տրամադրվել է 100 % և 2-ին՝ 50 % կրթաթոշակ:

Նկատենք, որ 2016-2017 ուստարվա ավարտին Ընկերությունն ունի ՄԲ Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրս (12-րդ դասարան) փոխադրված 14 սաներ:

Հարկ է նշել նաև, որ Ընկերությունն ունի ՄԲ Դիպլոմային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ուսումնական բազա, ինչպես նաև բարձր մասնագիտական որակավորում ունեցող և ՄԲ–ի կողմից վերապատրաստված աշխատակազմ:

 Ակնկալվող արդյունքը

Հաշվի առնելով Ընկերության կողմից արձանագրված վերը նշված արդյունքները, ակնկալվում է, որ Ընկերությունը շարունակաբար իրականացնելով ՄԲ Դիպլոմային ծրագիրը, կապահովի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատաս-խանող կրթություն, ինչը մի կողմից դրական ազդեցություն կունենա հանրապետությունում կրթության ընդհանուր որակի բարձրացման վրա, կնպաստի աշխարհում հայկական կրթական համակարգի հեղինակության հետագա աճին, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռի ՄԲ Դիպլոմային ծրագրի շրջանավարտներին ընդունվելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնալ իրենց ընտրած բնագավառների որակյալ մաստագետներ՝ դրանով իսկ նպաստ բերելով երկրի առաջընթացին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել