Ավազակային հարձակումը բացահայտվեց

Հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1.30-ի սահմաններում, դիմակավորված անձինք պատուհանով մուտք են գործել գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տան անդամներին ու պահանջել գումար, սակայն վերջիններիս բղավոցի ձայներից ու դիմադրություններից իրենց մտադրությունը խափանվել է և ոչինչ չտանելով՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը:
Կարճ ժամանակ անց, ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երկու անձի:
Վերջիններս ձերբակալված են:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ հանցագործությանը մասնակից մյուս անձանց ևս հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել