Այս տարվա մայիսի 23-ին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հրաման է ստորագրել մաքսային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ.
«Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:
Էթիկայի կանոնները՝ այստեղ: