Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը լեհական արտադրության է. ՍԱՊԾ մամուլի խոսնակ

ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը կրկին անդրադարձել է մանկական կերերի թեմային և պնդում է, որ Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը լեհական արտադրության է: Այս մասին նա գրում է.

«Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է իրականացնում՝ պարզելու՝ արդյո՞ք NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սնունդն իրացվում է մակնշման պահանջների խախտումներով, թե՝ ոչ: Դիտարկման ավարտից հետո արդյունքները կներկայացվեն:
Մինչ այդ, տեղեկացնում ենք, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Հոլանդիայի պատվերով և հոլանդական տեխնոլոգիայով. տուփի վրա կա այս մասին նշում: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում կատարվել են անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունները, ներմուծողը ներկայացրել է բոլոր պահանջվող փաստաթղթերը:
Ինչ վերաբերում է տուփի վրա ադրբեջաներեն նշումներին, ապա այն որևէ կերպ չի ենթադրում ադրբեջանական ծագում, նույն տուփի վրա համարժեք նշումներ են կատարված նաև մի քանի այլ լեզուներով, և այստեղ չկա որևէ խախտում: Փոքր շուկաներում իրացման դեպքում սա հաճախ կիրառվող պրակտիկա է» :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել