Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 15-ին որոշում է ընդունել՝ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ.
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Անատոլի Գրիգորյանի այրի` Զոյա Թովմասյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված 10 բաժնի 03 խմբի 01 դասի «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»: