Ինչպես ՀՀԿ ԳՄ մասյիսի 17-ին կայացած նիստից հետո նշեց Էդուարդ Շարմազանովը, մշտական 12 հանձնաժողովներւ կկրճատվեն՝ հասնելով 9-ի: ՀՀԿ-ին պատկանող 6 հանձնաժողովներից Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի Հրայր Թովմասյանը:
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Դարակերտ գյուղում (այժմ՝ Արարատի մարզում)
1990-1995 թթ. – սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
1996-1998 թթ. – սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն։
2000 թ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1996-2001 թթ. – աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
2001 ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։
1998 թ.-ից – իրականացրել է դասախոսական աշխատանքներ՝ «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։
2001-2010 թթ. – աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան։
2010 թ. հունվարից – աշխատում է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։
2006 թ.-ից – դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, հանդիսանում է նաև նույն դպրոցի շրջանավարտ։
2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։
2014 թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
2012 մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
2013 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
Ամուսնացած է, ունի երեք երեխա։