Երևանի քաղաքապետի բլակները հասարակ չեն, քարտուղարությունը հոգացել է, որ Տարոն Մարգարյանը իր ստորագրությունները կատարի շքեղ ու ոսկեփայլ դաջվածքներով բլանկների վրա։
2016թ․ նոյեմբերի 8-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Յասոն» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով քաղաքապետի համար ձեռք են բերել A4 ֆորմատի ձևաթղթեր (քաղաքապետի բլանկներ)։
Ընդհանուր թվով ձեռք է բերվել 10 հազար բլանկ, միավորի գինը 74 դրամ, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 888 000 ՀՀ դրամ (այդ թվում` ԱԱՀ դրույքաչափերն ու ԱԱՀ գումարը)։
Պայամանագրի տեխնիկական բնութագրման բաժնում նշվում է․ «Թուղթը՝ 100 գ/մ2, սպիտակությունը 98%, ջրանիշով տպագրությունը՝ գունավոր՝ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) լոգոտիպի ոսկեփայլ դաջվածք։ Ձևաթղթի կենտրոնական մասում լոգոտիպի ստվերային պաշտպանիչ պատկեր»,- ընդ որում՝ հատուկ շեշտվել է, որ թուղթը պետք է լինի «Fedrigoni» իտալական թուղթ արտադրող ընկերության արտադրանքը կամ համարժեք։
Գևորգ Թոսունյան
Իրավաբան.net