Կառավարությունն այսօր լուծարեց ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմկերպությունը և դրանով պայմանավորված փոփոխություն կատարեց ՀՀ կառավարության 503-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության մեջ:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ ՊՈԱԿ-ը մի շարք գործառույթներ է իրականցրել, որոնք պետք է տեղափոխել նախարարություն․ «Խոսքը գնում է թեժ գծի, էլեկտրոնային տեղակատվական համակարգերի պահպանման, հայտերի փորձաքննության իրականացման մասին, սրանք կարևորագույն ֆունկցիաներ են, որ գնումների ամբողջ համակարգը լինի արդյունավետ ու աշխատունակ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՊՈԱԿ-ի շենքն ամրացվելու է ֆինանսների նախարարությանը, 120 մլն դրամի խնայողություն է նախատեսվում ունենալ: 47 հոգանոց աշխատազմից թողնելու են 27-ը՝ այսպիսով 70 մլն դրամով լրացուցիչ խնայողություն ստեղծելով։