Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Կրկին փակվում է Մյասնիկյան պողոտան
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/02/լուսացույց.jpg)