16-ամյա տղան մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 14-ին, ժամը 15-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8.5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21099»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 2000 թ. ծնված Ֆիդան Հակոբյանը մահացել է: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել