Ստուգումներ Երևանի մանկապարտեզներում, բայց ոչ գիշերօթիկ հաստատություններում

Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի վարչության (ԲԿԱՄ) աշխատակիցները 2014թ. ընթացքում կատարել են 37 պլանային և արտապլանային այց մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության տակ գործող 23 հատուկ հանրակրթական դպրոց, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող, երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն և 4 մանկատուն 1: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ պաշտոնական կայքում հրապարակված հատուկ զեկույցից:

ԲԿԱՄ-ի ուսումնասիրության կենտրոնում եղել է նաև երեխաներին տրամադրվող սնունդը: Հիմնականում արձանագրված խնդիրներն են եղել.

>Ժամկետանց սննդի առկայություն,

>Սննդի և սննդամթերքի պահման ռեժիմների խախտումներ,

>Տրամադրվող սննդի որակի և քանակի խնդիրներ,

>Որոշ դեպքերում սննդի միատեսակություն,

>Ճաշացանկերի ոչ պատշաճ լրացում, դրանց անհամապատասխանություն փաստացի տրամադրվող սննդին,

>Օրենսդրությամբ արգելված սննդամթերքի առկայություն,

>Երեխաների՝ սննդի ընդունման համար անհրաժեշտ սանիտարական պայմանները չապահովելը,

>Ճաշի համտեսման ձևական պրակտիկա,

>Սննդի նմուշները չպահպանելը կամ հաստատված կարգի խախտումներով պահպանելը

>Խոհանոցում և ճաշարանում ոչ բավարար սանիտարական պայմաններ,

Ինչպես Իրավաբան.netին հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից՝ նմանատիպ այցեր պլանավորվում  են։

Իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով  քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով անակնկալ ստուգայցերը շարունակվում են:

Հունվար ամսվա ընթացքում աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից թվով 86 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Ըստ հաղորդագրության գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Նշենք, որ Իրավաբան.netը Երևանի քաղաքապետարանի թեժ գծից փորձեց ճշտել, արդյո՞ք ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում նմանատիպ ստուգումներ իրականացվում են թե ոչ, խնդրեցին հարցն ուղղել ՀՀ ԿԳՆ, որտեղից էլ պատասխանեցին, որ դա իրենց ենթակայության տակ չի գտնվում և առհասարակ նման ստուգումների կարիք չկա, որովհետև նման հաստատություններում սնունդը գնվում է պատրաստի՝ փաթեթավորված վիճակում:

Պարզ է դառնում, որ նման հաստատություններում երեխաներին տրամադրվող սննդի վերահսկողությունը թերի է իրականացվում:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվողդրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Այս թեմայով կարդացեք նաև՝

Որքանո՞վ է էժան նստում ԳՄՕ մթերքի արտադրությունը

«Օրգանիկ սնունդ» մակնշումը մարքեթինգային քայլ է. սննդաբան

ԳՄՕ-ի վնասակարությունն արդեն ոչ թե գիտական խնդիր է, այլ էմոցիոնալ հարց. Հասմիկ Աբովյան

Սննդի անվտանգության տեսուչների ցածր աշխատավարձը հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

Ինչու՞ է մթերքից ձկան կամ այլ համ գալիս. պարզաբանում է մասնագետը

Գումի շուկայի մսի վաճառակետերում հստակ պահանջներ են դրվել

Խախտումներ են եղել հիմնականում կաթնամթերքի և կրեմային հրուշակեղենի սննդամթերքներում

Մարդիկ պետք է անգրագետ լինեն, որ պիտանելիության ժամկետի վրա նոր մակնշում անեն. Վահե Դանիելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել