Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Աշխեն Դաշյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
– 2016 թվականը ինձ համար յուրահատուկ տարի էր, մասնագիտական դրական արդյունքների ու հաջողությունների տարի: Բացթողումները դրանք կիսատ թողնված ծրագրերս են, որոնք պատրաստվում եմ ավարտել 2017թվականին:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
– Փաստաբան Դավիթ Ասատրյանը, ով կայուն և նպատակասլաց մասնագետ է , ում հետ բազում հաղթանակներ ենք ունեցել:
-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:
– Առաջին զավեշտալի դեպքը կապված էր դատական գործերից մեկի հետ, երբ դատարում ներկայացնելով վստահորդիս շահերը բժշկական տեղեկանք եմ ներկայացնում դատավորին և շատ հուզված խոսում թե ինչ վատ հետևանքներ կարող էր առաջանալ երեխայի համար, դատավորը նայում է տեղեկանքը և ժպտալով ասում` հարգելի պաշտպան լավ էլ առողջ երեխա է ծնվել 4 կգ քաշայինով:
Երկրորդ զավեշտալի դեպքը կապված էր ՃՈ հետ, վարչական ակտը վերադասությամբ բողոքարկում ենք ՃՈ և սպասում ինչ որ պատասխանի, փոխարենն ստանում ենք ծրարի մեջ դրված երկրորդ վարչական ակտը նույն խախտման համար, դա երևի նշանակում էր , որ եթե մի հատ էլ բողոքարկենք երրորդ ակտն էլ կուղարկեն նույն խախտման համար:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Եթե անկեղծ , ինձ արդեն ոչինչ չի զարմացնում դատաիրավական համակարգում: Միշտ սպասում եմ անսպասելիին:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
– Էլի, Ձմեռ պապ:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
– Ամանորի և Սուրբ ծննդյան տոները սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ այդ տոնը ինձ համար ընտանեկան տոն է:Ամանորը դիմավորում եմ ավանդական ուտեստներով և հոգու ջերմությամբ:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Տան իմ ամենասիրելի անկյունը դա խոհանոցն է և չնայած զբաղվածությանս ՝միշտ ժամանակ եմ գտնում և մեծ սիրով պատրաստում:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
– Լավատեսություն: Երազանքների մասին չեմ մտածում, դրանք կախված են իմ ջանք ու եռանդից: Ունեմ ցանկություններ, որոնք կիրականանան իմ աշխատանքի արդյունքում:
-Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
– Աշխարհում տիրի խաղաղություն, մարդիկ լինեն զիջող, ներող ու բարի եւ պահպանեն այն, ինչ տրված է իրենց: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Իրավաբան.net