ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1974թ. մարտի 11, ք. Երևան
Կրթություն
1996թ. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ-բակալավր
1999թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան-մագիստրոս
2001-2003թթ. Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի բիզնես դպրոց
Աշխատանքային գործունեություն
1994-1995թթ. «Ավիտ» ՍՊԸ, գանձապահ
1997-1998թթ. «Պրեստիժ» ՓԲԸ, գործադիր տնօրեն, հաշվապահ
1998-2000թթ. «Արտասահմանյան ներդրողների համագումար» ՀԿ, մարքետինգի ենթաբաժնի ղեկավար
2000-2001թթ. «Հայէկոնոմբանկ», ռազմավարության, մեթոդոլոգիայի և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ
2001-2002թթ. ProSME/GTZ փոքր և միջին ձեռներեցության աջակցության ծրագիր, բիզնես թրեյներ և խորհրդատու
2001-2007թթ. «Թրեյնինգ ընդ Դիվելփմենթ» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն
2007-2009թթ. «Այբ» կրթական հիմնադրամ, ծրագրերի տնօրեն
2009-առ այսօր «Այբ» կրթական հիմնադրամ, գործադիր տնօրեն
2010-առ այսօր «Այբ» կրթական հիմնադրամ, «Այբ կրթական հանգույց» ծրագրի ղեկավար
2011-2013թթ. «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ, /«Այբ» դպրոց/, տնօրենի ժ/պ
2013-2014թթ. «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ, /«Այբ» դպրոց/, տնօրեն
2015-2016թթ. նոյեմբեր «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամ, տնօրենի ժ/պ
2016թ. դեկտեմբերի 8-ից` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ
«Այբ» դպրոցի, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա