Հաճախ վարորդները կայանում են կատարում արգելված վայրում: Ճանապարհային ոստիկանները ստիպված են լինում մեքենան սեփական նախաձեռնությամբ տեղափոխել այլ տարածք:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը նախատեսում է հետևյալ հանգամանքը, 18-րդ հոդվածում շեշտվում է հետևյալը՝ երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը: