«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են՝
* Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները:
* Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը:
* Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների հզորեցման, մասնակցային և հասարակական մոնիթորինգային գործընթացների իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:
2014 թվականի հունվարից «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությանբ իրականացնում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմները ամրապնդելու համար ստեղծել ՔՀԿ-ների մասնակցությամբ կոալիցիա:
Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ամբողջ ժամանակահատված (2014-2016թ.թ.) արտաքին ծրագրային (բովանդակային) գնահատման մրցույթ:
Մրցույթում հաղթած անձի հետ Պատվիրատուն կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հայտերը կարող են ներկայացվել ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 6-ը:
Հրավերը, հայտը և հայտարարությունը ստորև
Հրավեր
Հայտ
Հայտարարություն
Տեխնիկականառաջադրանք