Քաղաքապետարանը 207 մլն է վճարել՝ 46 ավտոմեքենայի սպասարկման համար

Պարզվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին սպասարկում է առնվազն 46 ավտոմեքենա, որոնց պահպանման և սպասարկման համար քաղաքապետարանը ահռելի գումարներ է ծախսում:

Այսպես, այս տարվա հունվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ՝ 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայությունների համար և դրա դիմաց վճարել է 207 միլիոն դրամ կամ շուրջ 431 հազար դոլար։ new-picture

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ, պայմանագրի համաձայն, ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին և արտաքինից լավ  վիճակում՝ ծառայությունները տրամադրելու ամբողջ ժամանակահատվածում։ Կատարողը ապահովում է նաև համապատասխան ավտոմեքենաների վարելու իրավունք և փորձ ունեցող վարորդներ և իրականացնում նրանց վարձատրությունը։ Ծառայությունները մատուցվելու են շաբաթվա մեջ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կիրակի և տոն օրերին։ Այսինքն, յուրաքանչյուր ավտոմեքենայի սպասարկման համար միջինում ծախսվում է 4.5 միլիոն դրամ (տեխնիկական ապահովում+վարորդի աշխատավարձ):

207 միլիոն դրամ ծախսվում է հետևյալ մեքենաների պահպաման և սպասարկման համար

Nissan Teana  2009թ. արտադրության – 2 հատ,

Nissan Teana  2010թ. արտադրության – 2 հատ,

Kia Optima  2009թ. արտադրության – 6 հատ,

Lada 21214  2011թ. արտադրության – 4 հատ,

Lada 21723  2011թ. արտադրության – 4 հատ,

Hyundai Sonata 2011թ. արտադրության – 2 հատ,

Mazda 6 2011թ. արտադրության – 1 հատ,

Hyundai New Elantra 2011թ. արտադրության – 1 հատ,

Kia Cerato 2011թ. արտադրության – 10 հատ,

ԱԶ-31105-501 2007թ. արտադրության – 1 հատ,

ԳԱԶ-3110-00 2002թ. արտադրության – 1 հատ,

ՎԱԶ-2107 16-55 2007թ. արտադրության – 1 հատ,

Kia Cerato 2012թ. արտադրության – 5 հատ,

Kia Cerato 2014թ. արտադրության – 1 հատ,

Hyundai Sonata 2009թ. արտադրության – 1 հատ,

VAZ 21703-135-01 2012թ. արտադրության – 4:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ