Ոստիկանության ծառայությունների կատարելագործման աշխատանքները շարունակվում են. հերթական նորամուտները (Ֆոտոշարք)

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի հիմնանորոգված մասնաշենքերի բացման հանդիսավոր արարողությանը:

Նույն շենքում է տեղակայված նաև Անձնագրային ու վիզաների վարչության Դավթաշենի անձնագրային ծառայությունը:

Ոստիկանության պետը շրջեց հարմարավետ ու լուսավոր աշխատասենյակներում, աձնագրային ծառայությունում ծանոթացավ քաղաքացիներին սպասարկելու պայմաններին,  բավարար գնահատեց հերթապահ մասի տեխնիկական հագեցածությունը, գոհունակություն հայտնեց աշխատանքային պայմանների կապակցությամբ, ինչը ծառայությունը լիարժեք կազմակերպելու գրավականներից է:

Վլադիմիր Գասպարյանը արդյունավետ ծառայություն մաղթեց աշխատակիցներին՝ նշելով, որ այս նորամուտը ևս մի քայլ է ոստիկանության բաժին-բաժանմունքների արդիականացման, ոստիկանների աշխատանքային պայմանների բարելավման ու ծառայության կատարելագործման ծրագրի իրականացման ճանապարհին:

Ոստիկանության ծառայությունների կատարելագործման ծրագրի շրջանակներում են նաեւ համայնքային  ոստիկանության հենակետերը,  որոնք կարեւոր քայլ են  ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության   խորացման ուղղությամբ:

Սեպտեմբերի 3-ին համայնքային  ոստիկանության հերթական հենակետը բացվեց Գյումրիում:  Բացման արարողությանը ներկա էր  ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:

Այսուհետ տարածքի բնակիչները ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության նորաբաց  հենակետ կարող են  դիմել իրենց  եւ համայնքային խնդիրներով, գործակցության  առաջարկներով եւ այլն:

Ուրախալի է, որ  հենակետերի նշանակությունը բնակչության կողմից  դրական է ընկալվում,  իսկ  վերջնարդյունքը հասարակությանը բարձրակարգ ծառայություն մատուցելն է:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել