Տղամարդը մահացել է մեքենայի մեջ. մանրամասներ Քննչական կոմիտեից

2016թ. ապրիլի 21-ին` ժամը 01:45-ին շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ավտոմեքենայի մեջ արձանագրել տղամարդու մահը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Խաչիկ  Քիթափսզյանն աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծի ուղեմասում՝ որպես տնօրեն: 2016թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և վերջինիս խնդրանքով նույն ուղեմասի փոխտնօրենն իր ավտոմեքենայով ժամը 00:30-ի սահմաններում տեղափոխել է ք.Երևան: Ճանապարհին զանգահարել են շտապօգնություն՝ խնդրելով ընդառաջ գնալ իրենց: Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ հանդիպել են շտապօգնության 51-րդ բրիգադին, ովքեր Խ.Քիթափսզյանի մոտ արձանագրել են մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել