Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերվել 1959 թ. ծնված Հ. Ս.-ի դին: