Մեքենաների բախում և վրաերթ Երևանում

Փետրվարի 20-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանների մոտկայքում` արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Opel Astra G» մակնիշի 81 RT 881 պետհամարանիշի (վարորդ՝ Խ. Չ., ծնված 1984 թ.) ավտոմեքենան բախվել է «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող կայանած «Renault» մակնիշի 356 OF 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1986 թ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակից Ա. Լ.-ին (ծնված 1975 թ.):

ՏԿԱԻՆ-ից հաղորդում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ. Ս.-ը (ծնված 1982 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Բժիշկները Խ.Չ.-ի և Ա.Լ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության իսկ Վ.Ս.-ը` բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել