Աշխատանքային պայմաններից բողոքող հղի կնոջը ստիպել են աշխատել սոխի վերամշակման արտադրամասում:
Երբ սննդամթերքի խոշոր մատակարարի մոտ աշխատող Արասելիս Պուենտեն բողոքեց աշխատանքային ծանր պայմաններից, գործատուն հղի կնոջը տեղափոխեց մեկ այլ արտադրամաս, որտեղ նույնիսկ օդափոխիչները չէին աշխատում։
Օրական 10000 ֆունտ մաքրված գլուխ սոխ վաճառող Բրոնքսի «Բալդոր» մասնագիտացված խանութ սրահների ղեկավարությունը Արասելիս Պուենտեին ստիպել է աշխատել «սոխի մաքրման արտադրամսում», այն բանից հետո, երբ կինը բողոքել էր աշխատանքային պայմաններից: Նշվում է կնոջ կողմից Մանհեթենի Դաշնային դատարան ներկայացրած հայցում:
Հայցվորը հավելել է, որ որպես կանոն մյուս աշխատողները խուսափում են սոխի արտադրամասում աշխատելու նշանակումից, այնտեղ տիրող ուժեղ տհաճ հոտի, ինչպես նաև և անսարք օդորակիչների պատճառով։
39-ամյա Պուենտեին հաջողվել է իր առաջին հղիության ժամանակ խուսափել այդ արտադրամասում աշխատանքի նշանակվելուց, սակայն հետծննդյան արձակուրդից վերադառնալուց հետո, նրան այդ արտադրամաս են ուղարկել, ինչի պատճառով նա ասթմայի ուժեղ նոպաներից է տառապել, նշված է հայցում։
Ի վերջո նա բողոքել է դաշնային իշխանություններին` պնդելով, որ չնայած իր առողջական խնդիրներին գործատուները, որպես պատիժ, շարուրակել են նրան այդ արտադրամասում աշխատեցնել, նույնիսկ նրա երկրորդ հղիության ժամանակ։ «Բալդոր»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։
Պատրաստեց՝ Թամարա Առաքելյանը