ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Ձյուն է տեղում Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վարդենյաց լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել: