Վնասակար և վտանգավոր աշխատանքային պայմաններում աշխատողների մասնագիտական հիվանդության վերջնական ախտորոշման նպատակով ՀՀ առողջապահության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության կողմից հաստատվում և տրվում է աշխատողի աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագիրը, որին աշխատողը իրավունք ունի ծանոթանալու: ՀՀ կառավարության № 1089-Ն որոշման համաձայն` բնութագրի հարցման իրավունք ունի ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված` մասնագիտացված բժշկական կազմակերպությունը: Բնութագիրը ներկայացվում է հարցում կատարող հիմնարկ` 15-օրյա ժամկետում:
ՀՀ կառավարության № 1089-Ն որոշման համաձայն` բնութագրի հարցման իրավունք ունի ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված` մասնագիտացված բժշկական կազմակերպությունը: Բնութագիրը ներկայացվում է հարցում կատարող հիմնարկ` 15-օրյա ժամկետում: Լրացուցիչ տեղեկությունների (հիվանդի նախկին աշխատավայրից) անհրաժեշտության դեպքում բնութագրի կազմման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամկետով:
Եթե հիվանդությունն առաջացել է արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների հետ շփումը դադարեցվելուց հետո (ուշացած սիլիկոզ, որոշ ուռուցքային հիվանդություններ և այլն) կամ, եթե հնարավոր չէ ներկայացնել տվյալներ աշխատանքի պայմանների մասին (արտադրամասի, տեղամասի, կազմակերպության վերակազմակերպում, վնասակար գործոնների քանակական բնութագրի մասին փաստաթղթերի բացակայություն), ապա ուսումասիրվում են այլ փաստաթղթեր (քաղվածք աշխատանքային գրքույկից և այլն), որոնք կարող են հիմք հանդիսանալ տվյալ պայմաններում նրա աշխատանքային գործունեության համար:
Ավելացնենք, որ վերոնշյալ որոշման 3-րդ հավելվածում սահմանված են այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպում առկա են բժշկական հակացուցումներ վտանգավոր և վնասակար պայմաններում աշխատելու համար: