ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքային գրքույկում լրացվում է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո):
Համաձայն ՀՀ կառավարության N 665-ն որոշման` հանրակրթական ուսումնական հաստատությունում (դպրոցում) սովորելու ժամանակահատվածը ստաժում չի հաշվառվում:
Առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:
Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: