Եթե վնասվել է ՃՈ տուգանքի վճարման անդորրագիրը

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում կանխիկ տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

Վճարման անդորրագիրը տրվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը  ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` յուրաքանչյուր եռամսյակից մեկ ամիս առաջ` հիմք ընդունելով նախնական այն պատվերը, որը ներկայացրել է ճանապարհային ոստիկանությունը :

ՀՀ կառավարության N 1908-Ն որոշմամբ սահմանվում է վճարման անդորրագրի տրման կարգն ու պայմանները:

 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հայտնաբերումից և արձանագրումից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողը պարտավոր է, իրավախախտում կատարողի համաձայնությամբ, տեղում կանխիկ տուգանք գանձելու համար լրացնել և նրան տալ վճարման անդորրագիր:

Անդորրագիրը լրացվում է երկու` նույնաբովանդակ օրինակից, որոնցից մեկը տրվում է տուգանքը վճարողին (երթևեկության մասնակցին), իսկ մյուսը մնում է ճանապարհային ոստիկանության ծառայողի մոտ և կցվում վարչական իրավախախտման մասին արձանագրությանը:

Անդորրագիրը համարվում է օգտագործման համար ոչ պիտանի, եթե վնասված է դրա ամբողջականությունը, կամ դրանում առկա են տպագրական կամ բովանդակային թերություններ:

Գանձապահի կողմից իրականացված փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը կցվում է տվյալ օրը կազմված վարչական իրավախախտումների մասին այն արձանագրությունների փաթեթին, որոնցով նշանակված տուգանքը գանձվել է տեղում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել