Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման նպատակով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ցուցաբերվում է մարդասիրական օգնություն բնաիրային օգնություն տրամադրելու կարգով:
Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը, ըստ ՀՀ կառավարության № 958-Ն որոշման, տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար:
Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:
Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:
Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը: