Վերելակների անվանական բեռնունակությունը պետք է որոշվի՝ կախված առավելագույն օգտակար մակերեսից, և պետք է համապատասխանի ՀՀ կառավարության N 692-Ն որոշմամբ նախատեսված № 2 աղյուսակով սահմանված նորմերին:
Վերոնշյալ աղյուսակում ներկայացված 100 կգ-ն մեկ մարդու համար նախատեսված վերելակների նվազագույն անվանական բեռնունակությունն է, 180 կգ-ն` 2 մարդու համար նախատեսված վերելակների նվազագույն անվանական բեռնունակությունը, իսկ 2500 կգ անվանական բեռնունակությունից հետո պետք է ավելացնել 0,16 մ2 մակերես` յուրաքանչյուր հաջորդ 100 կգ-ի համար:
Վերելակների խցիկների բեռնվածության 10 տոկոս և ավելի անվանական բեռնունակության մեծացման դեպքում պետք է բացառվի վերելակների կառավարումը կոճակների միջոցով, վերելակների գործարկումը խցիկից կամ հարկի հարթակից:
Մեքենայական սրահից կառավարման ռեժիմում պետք է ապահովվի խցիկներում անվանական բեռնունակությունը 25 տոկոսով գերազանցող բեռի առկայությամբ վերելակների գործարկման հնարավորությունը:
Վերոգրյալ որոշման № 3 աղյուսակով սահմանվում է վերելակի խցիկի տարողությունը որոշվում է ուղևորների թվով: Այստեղ 75 կգ-ն մեկ ուղևորի ընդունված քաշն է: