Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներ են անտառապուրակները, անտառները, զբոսայգիները և զբոսապուրակները, որտեղ ՀՀ կառավարության № 1318-Ն որոշմամբ միաժամանակ թույլատրվում է այցելել որոշակի քանակի անհատների:
Այսպիսով, համաձայն վերոգրյալ որոշման 11-րդ կետի` ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներից քաղաքային զբոսայգի, 1 հա տարածքի դեպքում, միաժամանակ թույլատրվում է այցելելու 100 մարդու, հանգստի գոտու զբոսայգի`70 մարդու, առողջարանների զբոսայգի`50 մարդու, անտառապուրակ (մարգագետնային զբոսայգի, հիդրոլոգիական պարկ)` 10 մարդու, անտառներ`1-3 մարդու:
Վերոնշյալ նորմերը կիրառվում են նաև կիսաանապատային և անապատային գոտիների բնակավայրերի համար, բայց 20%-ով պակաս չափով:
Տվյալ որոշմաբ նաև կարգավորվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում բարձր և միջին հաճախելիության դեպքերը: