Վկայականներ ստացան՝ կանանց իրավունքների վերաբերյալ դասընթացը հաջող ավարտելու համար

Այսօր վեց ուսուցանող ստացավ վկայական՝ կանանց իրավունքների վերաբերյալ ուսուցանողների դասընթացն հաջողությամբ ավարտելու և այնուհետև հայաստնյան մարզերի տարբեր կազմակերպություններում (պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ) ուսուցում անցկացնելու համար:

Նշենք, որ ուսուցումները կազմակերպվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացների ընթացքում մասնակցիներին ներկայացվել են կանանց սեփականության, աշխատանքային և վերարտադրողական իրավունքները, ինչպեսև միջազգային իրավական ակտերը, որոնցով կարգավորվում են կանանց իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել