Սոցիալական ցանցերի միջոցով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձնաց կողմից շորթումների զոհ հիմնականում դառնում են կանայք՝ հանցագործությունների շուրջ 90 տոկոսի դեպքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր հայր Ռուբեն Զարգարյանը՝ խոսելով համացանցային շփումների մասին, որոնց մոտիվացիան շորթումներն են, ահաբեկումները, սպառնալիքները:
Իսկ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձնաց հետ աշխատող հոգեբան Հայկանուշ Ճենտերեջյանը նշեց, որ թեև նման հանցագործությունների մասին հաճախ է խոսվում, սակայն դրանք այնքան էլ մեծաթիվ չեն:
Հարցին, թե ինչպես են հայտվում հեռախոսները բանտարկյալների մոտ Հայկանուշ Ճենտերեջյանը պատասխանեց, որ դա հնարավոր է լինում և՛ կարճաժամկետ հանդիպումների ժամանակ, որը հիմնականում վերահսկելի է, և՛ անբարեխիղճ աշխատակիցների միջոցով, որոնց էլ խստագույն պատասխանատվության են ենթարկում: