Հակակոռուպցիոն խորհուրդն անփառունակ ավարտ է ունենալու. փաստաբան

Կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդն անփառունակ վախճան է ունենալու. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը. «Ես որևէ լավատեսական սպասելիք չունեմ»:

Նրա խոսքով, խորհրդի անդամների մի մասը ներկայիս համակարգի, որտեղ առկա է կոռուպցիան, եթե ոչ առանցքային, ապա պարզապես բաղկացուցիչ մասն են, և չեն կարող իրապես պայքարել կոռուպցիայի դեմ:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ խորհրդն այդպես էլ լիարժեք չի կազմավորվել, քանի որ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները հրաժարվել են անդամակցել այդ կառույցին, Ն. Նորիկյանը պատասխանեց.

«Դա վկայում է այդ ՀԿ-ներն ու խմբակցությունները ինքնահարգանքի որոշակի  մակարդակի մասին: Նրանք իսկզբանե վերապահումներ են ունեցել մարմնի մասին, որովհետև այն որևէ վստահություն, հավատ չի նեչշնչում: Տվյալ դեպքում այդ ՀԿ-ներն ու ֆրակցիաները ադեկվատ վերաբերմունք են ցուցաբերել»:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ