«Գիտեք, պարտադիր չէր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 750 հազար դոլար դրամաշնորհ հատկացներ, որ կառավարությունը պայքարեր կոռուպցիայի դեմ: Կառավարությունը արտակագ գիտի ինչ է կատարվում համակարգի ներսում և փոքրագույն ցանկություն ունենալու դեպքում անգամ կարող է կրճատել կոռուպուցիայի մասշտաբները, որը Հայաստանում դարձել է համակարգային չարիք»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքի ավագանու անդամ, «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, վստահություն չկա կառավարության գործողությունների ու նաև հակակոռուպցիոն խորհրդի գործունեության վերաբերյալ և երեկվա միջոցառումը ուղղված էր նրան, որ միջազգային հանրությունը ցույց տրվի, թե ինչ-որ բաներ արվում են այդ ուղղությամբ. «Անկեղծ ասած, իմ կարծիքով, դա արվում է «գալոչկա» դնելու համար»:
Ս. Սաֆարյանի խոսքով, այն, որ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները հրաժարվել են անդամակցել այդ կառույցին, ցույց է տալիս, թե կառավարության քայլերի հանդեպ վստահության աստիճանը:
«Երբ մենք լսեցինք խորհրդին անդամակցության հրավերի մասին, մի պահ փորձեցինք մտածել մասնակցելու մասին, բայց հասկանաք, որ չմասնակցելու օգտին հիմնավորումներն ավելի շատ են, քան մասնակցելու: Իվերջո, նախորդ տարիների հանձնաժողովների դառը փորձը բավականին լուրջ դաս են ՀԿ-ների համար, որ իրենք ընդամենը դառնում են դեկորացիա իշխանության համար, և իշխանությունը պետք է հավատը վերականգնի հկ-ների մոտ, ապացուցի, որ իմիտացիաներով չի զվաղված»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Լուսանկարը՝ tert.am-ի