Իրենք իրենց դե՞մ են պայքարում. փաստաբանը՝ կառավարության վարած հակակոռուպցիոն պայքարի մասին

Աբսուրդային թատրոնի է ամեն ինչ նմանվել: Խոսելով երեկ կառավարությունում տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի նիստի մասին՝ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա հավելեց. «Բոլորս էլ գիտենք՝ ինչ տան մեջ է ապրում վարչապետը, արտաքին տեսքից երևում է դրա շքեղությունը: Այդ մարդը անկախությունից ի վեր պետական պաշտոնների է եղել, եթե դրա հետ զուգահեռ կարելի է ունենալ նման բիզնես, այսինքն՝ ընտանիքիդ անդամները զբաղվեն բիզնեսով ու նման հսկայական հարստություն դիզեն, միայն գովելի է, բայց եկեք նայենք, թե ինչքան հարկեր են վճարել, պետք է տասնյակ միլիոնները հարկեր վճարած լինեն: Սա փարատված չէ, չեմ էլ ուզում իմանալ՝ ով ինչ ունի, իմ գործը չէ, եթե ազնիվ է աշխատել, ազնիվ կվայելի, հակառակ դեպքում պետք է պատժվի, բայց տեսեք՝ ոնց են ապրում այդ մարդիկ ու ինչի՞ դեմ են պայքարում՝ իրենք իրենց դե՞մ են պայքարում»:

Ըստ մեր զրուցակցի նմանաբնույթ խորհուրդները ձևական բնույթ են կրում և դրանց գործողությունները նույնպես այդ ոգով են լինելու. «Սովորաբար կտուժեն մանր-մունր չինովնիկներ, այսինքն՝ մի քննիչի կբռնեն, ով որևէ գործի դեմ 1000 դոլար փող է ուզել, անունը կդնեն կոռուպցիայի դեմ պայքար, այսինքն՝ այդ խեղճ ու կրակ քննիչն էր մեղավոր: Բայց երբ՝ պետական բյուջեից նախատեսվում է 50 մլն դրամ տրամադրել որևէ անհասկանալի ՀԿ-ի, որն անգամ հասցե չունի, որոնք պետք է գնան գյուղացիներին սովորեցնեն՝ ինչպես կարտոֆիլ ցանել, պարզապես ծիծաղելի է»,- ամփոփեց փաստաբանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ