Ինչ-որ զվարճալի միջոցառում է եղել. Լևոն Բարսեղյանը հակակոռուպցիոն խորհրդի նիստի մասին

«Ինչ-որ զվարճալի միջոցառում է եղել, ճիշտ է». այսպես բնութագրեց Գյումրի քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ երեկ կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստը: «Հովիկ Աբրահամյանը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ Գագիկ Խաչատրյանի հետ… Ուրեմն այդ հարցը չլուծվեց, ուրիշ բան չունեմ ասելու»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խորհուրդն այդպես էլ լիարժեք չի ձևավորվել, քանի որ հրաժարվել են դրան անդամակցել ԱԺ ընդդիմադիր չորս խմբակցություններից և հասարակական կազմակերպությունները, Լևոն Բարսեղյանը դրա պատճառը համարում է անվստահությունը կառավարության և դրա կողմից ստեղծված խորհրդի գործունեությանը:

Լ. Բարսեղյանը նշեց նաև, որ կառավարությունը կցանկանար, որ նիստին հասարակական կազմակերպություններից ավելի շատ անձիք ներկա լինեին, որպեսզի այս հարցերով հետաքրքրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը ցույց տային, թե հասարակությունը վստահում է իրենց:

Ինչ վերաբերում է երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր երեկ ելույթ են ունեցել նիստի ժամանակ, Լևոն Բարսեղյանի խոսքով, նորմալ է. «Գտել են հարմար, գնացել, ելույթ են ունեցել: Գուցե հույս ունեցել են, որ կարող է ինչ-որ բան փոխվել»:

 Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ