Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևաչափը չի գոհացնում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանին:
Իրավաբան.net-ի հետ զրուցում նա նշեց, որ խորհրդի կազմում բացակայում է քաղհասարակությունը. «Եթե այն համարում է, որ խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել, դա արդեն խնդիր է, որին պետք է ուշադրություն դարձնել ու լուծել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Տիկին Գյուլնազարյանը հույս հայտնեց, որ նոր խորհուրդը չի գործի նախկինների նման. «Երեկվա նիստի հետ կապված՝ ես ուզում եմ, որ այն անցած նիստերի նման չլինի: Ես ինքս ուզում եմ ու հույս ունեմ, որ ինչ-որ բան իրոք կփոխվի այս նիստից հետո, հույսով եմ, որ ինչ-որ բան կլինի: Ոգևորություն չտեսա, քաղաքական կամքի մասին ամեն դեպքում հնչեց, ուզում եմ, որ դա իրականություն դառնա»,- ասաց մեր զրուցակիցը: