Սովորաբար նման կառույցները հաշավետվություն են ներկայացնում և դրանով ամեն ինչ ավարտվում է. Իրավաբան.net-ի հետ զրույցում նամ կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի վերաբերյալ: Նրա խոսքով, այս կառույցը միգուցե որոշակի խնդիրներ բացահայտի, սակայն դրանք հազիվ թե ազդեցություն ունենան մենաշնորհային դաշտի վրա:
Ի՞նչ վերաբերում է այն հարցին, որ վաղը՝ հուլիսի 28-ին տեղի է ունենալու կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը, սակայն խորհուրդը այդպես էլ լիարժեք չի կազմավորվորվել, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Եթե նպատակ են դրել նման խորհուրդ ստեղծելու և ունեն որոշակի քանակությամբ մասնակցությամբ, երևի կանցկացնեն, սակայն իսկզբանե պարզ է, թե դա ինչ արդյունք կարող է տալ»:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ դրան պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից: Սակայն ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը, նաև երկու հասարակական կազմակերպություն ներկայացված չէ խորհրդում, քանի որ նրանք հրաժարվել են անդամակցել խորհրդին:
Հարցի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից, սակայն վերջինս միայն պատասխանեց հետևյալը. «Մենք չենք մասնակցելու»: