Լիովին աննորմալ է, որ հակակոռուպցիոն խորհուրդը լիարժեք չկազմավորված նիստ է հրավիրում. ԱԺ պատգամավոր

Եթե իրական մեխանիզմները չեն ապահովվելու՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա որևէ իմաստ չունի անդամակցել Կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը. «Մենք առաջարկություններ էինք ներկայացրել, որոն չընդունվեցին: Եվ, բնականաբար, մենք չենք մասնակցում»:

Թ. Պողոսյանը «լիովին աննորմալ» է համարում այն, որ խորհուրդը հրավիրել է իր առաջին նիստը, մինչդեռ լիարժեք չի կազմավորվել, մասնավորապես՝ կառավարության որոշմամբ՝ դրան պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերից մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից: Սակայն ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը, նաև երկու հասարակական կազմակերպություն ներկայացված չէ խորհրդում, քանի որ  հրաժարվելէ անդամակցությունից:

Նա նշեց նաև, որ չկա վստահություն այս կառույցի հանդեպ, որը հերթական ձևական բնույթ ունեցող կառույցն է: Սակայն հույս հայտնեց, որ դրա գործունեության մասին հետևողական լուսաբանումներ կլինեն և եթե լուրջ աշխատանքներ իրականացվեն, ապա հայտնի կդառնա: Իսկ մինչ այս պահը այդ կառույցին լուրջ չեն վերաբերվում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ